Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, է գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում եւ իրավունք չուներ զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին մեր լրագրողին ասել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը: Նա ասում է, որ ինքն անձամբ է տեսել Ղուլունցի անունը դիսպանսերի մատյաններում, այնինչ համայնքապետը ոչ միայն քեռու շնորհիվ ազատվել է բանակից դիսպանսերում հաշվառման թղթով, նաեւ զավթել է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ, ըստ այդ թղթի, նաեւ թոշակ է ստանում պետությունից: