Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների հակամարտությունում ժամանակավոր հրադադար է: Լարվածության պիկին հասած հարաբերությունները լիցքաթափվել է «վերեւների» միջամտությամբ: Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասել է՝ Սյունիքում խժդժություններ չհրահրել, մարզպետի գործերին չխառնվել, եթե գտնում է, որ ընդդիմադիր համայնքապետերի հետ պիտի շփվի, թող շփվի, դուք զբաղվեք կուսակցաշինական աշխատանքով։