Այսօր լուսադեմին՝ ժամը 6-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Անհայտ անձը մեքենայով երթևեկել է Դիմադրության շարժման անդամների կողմից փակված Ֆրանսիայի հրապարակի վրանների ուղղությամբ՝ ճեղքելով ոստիկանական հսկողությունը։