Վրաերթ՝ Ստեփանակերտում. երկու քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել

article-image

Հունիսի 12-ին ժամը 18:05-ին ոստիկանության տեսադիտարկման խմբի ծառայողները հաղորդել են, որ Ստեփանակերտի N7 դպրոցի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳ ոստիկանությունը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ս. Ս.-ն, վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ս.Ա.-ին և Դ.Ա.-ին։ Վրաերթի հետևանքով` վերջիններիս մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն