Քաղաագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ծանոթացեք քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Դավիթ Սարոյանն ու ՀԿԳ ավագ քննիչ Մխիթար Աբդոյանն են: Դավիթն ու Մխիթարը նշանակվել են մայիսի 30-ին և հունիսի 3-ին ընդդիմության դեմ ոստիկանական վայրագությունների հետևանքով հարուցված քրեական գործերով քննչական խմբերի ղեկավարներ: Կարճ ասած` քննիչներ Սարոյանն ու Աբդոյանը զբաղված են ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ ապօրինի հետապնդումների պատվերը կատարելով: Ըստ ինձ հասած տեղեկությունների ընդդիմադիրներին ապօրինի հետպնդելու համար Սարոյանն ու Աբդոյանը նույն ընդդիմադիրների գրպանից ձևավորվող բյուջեից այս ամսվանից սկսել են ստանալ իրենց աշխատավարձի ամբողջական չափով պարգևավճար` շուրջ 350-400 հազար դրամի չափով: Այսինքն սույն անձինք ժողովրդի գրպանից ստանում են կրկնակի աշխատավարձ այդ նույն ժողովրդին հետապնդելու համար: