ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմել էի «Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնին»՝ քննության առարկա դարձնելու “FreeNews”/ «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքի ս․թ․ հունվարի 21-ի լրատվական հաղորդման ընթացքում լրագրող Դիանա Դավթյանի և նույն օրը «Ազատ շփում Գ․Ս-ի հետ հաղորդման» ընթացքում Գ․ Ս-ի կողմից հնչեցրած ատելության խոսքի, մարդու արժանապատվությունը վիրավորող, խոսքի ազատության և լրագրական էթիկայի հետ աղերս չունեղող վարքագծի առնչությամբ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։