Շուրջ 30 տարի շարունակ կայացրած բանակը, որը համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը, փաստորեն այդ հայտարարությամբ «վերակազմավորվեց» ջոկատների. Սենոր Հասրաթյան

article-image

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Եթե հիշում եք, 44-օրյա պատերազմի օրերին երկրի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարող անձը, հանդես գալով կոչով, համայնքապետերին հորդորում էր 30 հոգանոց ջոկատներ ստեղծել և «կամավոր» մեկնել ճակատ ու պաշտպանել Հայրենիքը… Զրոյից՝ մարտական գործողություններին զուգահեռ ստեղծված և շուրջ 30 տարի շարունակ կայացրած բանակը, որն իրավամբ, միջազգային տարբեր փորձագետների գնահատմամբ, համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը, փաստորեն այդ հայտարարությամբ «վերակազմավորվեց» ջոկատների և արդյունքում կրեց խայտառակ պարտություն… Հիմա էլ ռազմական գործից բառացիորեն անտեղյակ, բայց երկրի պաշտպանության նախարարի աթոռն զբաղեցնող անձն է անցել «բանակի բարեփոխման» գործընթացին՝ այս անգամ արդեն թիրախ ընտրելով երկրի զինված ուժերի ուղեղը, այն է՝ Գլխավոր շտաբը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն