Հունիսի 9-ի առավոտյան 42 համարի ավտոբուսի վարորդի ու ուղեւորի միջեւ վիճաբանությունը սկսել էր ուղեւորի ծխելուց: Ընդհանրապես չծխող վարորդը դիտողություն է արել ուղեւորին՝ ավտոբուսում ծխելու համար: Վերջինս վրդովվել է դիտողությունից ու վեճի է բռնվել վարորդի հետ: