«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանի հին մասնաշենքը նորին կապող միջանցքը, որին լրագրողական հանրույթը «Լաչինի միջանցք» անվանումն է տվել, երեկ ազատագրված էր ՊՊԾ աշխատակիցներից եւ բաց էր լրագրողների համար։ Այստեղ օգոստոսից, երբ սկսվեցին խորհրդարանի աշխատանքները, ՊՊԾ ծառայողները հսկողություն էին իրականացնում, որպեսզի, ԱԺ ղեկավարության որոշման համաձայն, լրագրողների տեղաշարժը սահմանափակեին, եւ նրանք չկարողանային անցնել այդ միջանցքով, անցանկալի հարցեր տալ իրենց կիսագրագետ պատգամավորներին։ Թե ինչու էին երեկ բացել, դժվար է ասել։ Գուցե պատճառն այն է, որ իրենց պատգամավորներն այս ընթացքում արդեն կատարելագործել են վազելու ունակությունները, եւ լրագրողներից ճողոպրելն այլեւս բարդ չէ նրանց համար։