NEWS.am-ը գրել է․ ««Դիմադրություն» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը, որը մեկ ամիս առաջ կալանավորվել էր խուլիգանություն կատարելու համար, կալանքի ժամկետի լրանալուն պես ազատ է արձակվել։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանն ասաց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։