Պատերազմից գրեթե երկու տարի անց տարբեր տվյալներով մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հայ ռազմագերի շարունակում է մնալ Ադրբեջանում: Այս ժամանակաշրջանում Հայաստանի հանցագործ իշխանությունները գերիների հարցը տարբեր կերպ մանիպուլացնելով օգտագործել են սեփական ճղճիմ քաղաքական շահերի և նպատակների համար: Այս համատեքստում իր ուրույն տեղն է զբաղեցնում ուղիղ մեկ տարի առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող հանցագործի այն հայտարարությունը, թե նա պատրաստ է հանձնել սեփական որդուն բոլոր գերիների դիմաց: Փաշինյանը փաստորեն իրեն միջնադարում կամ հին աշխարհի ժամանակաշրջանում էր զգում, որովհետև միայն այդ ժամանակներում էին պետության ղեկավարների երեխաները հանձնվում թշնամական պետությանը: