Ըստ Ազգային ժողովի մեր աղբյուրների՝ վերջին ժամանակահատվածում դատական իշխանության «նայող» է կարգվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Վարդանյանի աշխատասենյակում հանդիպումների եռուզեռ է։ Վերջինիս է վերապահվել ինչպես դատարաններին իշխանական հրահանգներ իջեցնելու «սուրբ պարտականությունը», այնպես էլ՝ դատական իշխանության Նիկոլի բառապաշարով՝ իր դռան տակ վնգստալու պատրաստ դատավորների թեկնածուների ընտրության գործի համակարգումը։ Սա, բնականաբար, լարում է առաջացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ու Վլադիմիր Վարդանյանի միջև, ինչը կրկին վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, Ջհանգիրյանին չի վստահում, չնայած Սահմանադրական դատարանի իշխանական կազմի միջոցով նրա հետագա պաշտոնավարման հարցն առժամանակ փակեց։