Հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խաղաղ ցուցարարներին ջարդելուց հետո բազմաթիվ ՔՊ-ական ուսապարկեր գովաբանում էին ոստիկանական վայրագությունները: Բանն այնտեղ հասավ, որ նրանցից շատերը խաղաղ ցուցարարներին սկսեցին որակել որպես խուլիգաններ միայն այն բանի պատճառով, որ ցուցարարները փորձել են իրացնել իրենց սահմանադրական իրավունքները և քայլել Դեմիրճյան փողոցով: Իհարկե, ՔՊ-ական ուսապարկերը ցուցարարներին խուլիգան անվանելուց առաջ մոռացել են, որ 2018-ին Բաղրամյան պողոտայում ապագա գերագույն գլխավոր պետական դավաճանը մարդկանց ուսերին նստած ոստիկանական շարքեր էր բրդում: Նրանք արտոնյալներ էին, իսկ մնացածին չի կարելի: