Ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը Նենեցյան ինքնավար օկրուգում գետն անցնելիս դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հոլդինգից: