Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շրջելով Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի քննասենյակներում՝ որևէ խնդիրներ չի նկատել, և ամեն ինչ ընթանում է ըստ ընթացակարգի: