Ցանկացած հեղափոխական պրոցես միշտ ունենում է երկու տարբերակ: Սպրինտի և Մարաթոնի: Այսինքն արագ բլիցկրիգ, որը առավելագույնը կարող է տևել մեկ ամիս: Չի կարող բլիցկրիգը լինել երկու ամիս: Եվ Մարաթոն, որը ավելի երկարատև քաղաքական շարժում է: Սպրինտի դեպքում սխալվելու գինը առավել թանկ է և ռիսկայնությունն է բարձր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ` քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը: