Հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20–ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի կամրջից դեպի Արտաշատ քաղաքի սկզբնամասի Երևանյան փողոցում գլխիվայր ավտոմեքենա կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։