Երեկ՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատների հարակից հատվածներում բախումներ եղան ոստիկանների և Դիմադրության շարժման անդամների միջը։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին և բերման ենթարկեցին անգամ վնասվածքներ ունեցող ցուցարարներին։ AntiFake.am–ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ հարձակվում մի ցուցարարի վրա, նրան գետնին գցում, փորձում ուժով բերման ենթարկել, սակայն պարզելով, որ քաղաքացիական հագուստով անձը ոչ թե ցուցարար է, այլ ոստիկան, բաց են թողնում նրան։