Ժամը 23։00-ի դրությամբ կառավարական առանձնատների մոտից տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք: Տուժածներից մեկի վիճակը ծանր է: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ վիրահատված քաղաքացու վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր: