ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:55-ին, որով տեղեկացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի լինելու վերաբերյալ: