Ցուցարարների ծեծը և «ժողովրդավար իշխանության» փուչիկի պայթյունը

article-image

Երկու օր առաջ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ վերջնականապես պայթեց «Ժողովրդավարության բաստիոնի» փուչիկը: Այդ օրը փաշինյանական ռեժիմը այլևս կարիք չուներ կրել «ժողովրդավարի» դիմակը: Ոստիկանական զորքերը անխնա ծեծում էին ցուցարարներին, անգամ` լրագրողներին: Այսպես հստակորեն ամրագրվեց, թե ինչի համար էր ոստիկանությունը ամբողջ մայիսի ընթացքում շուրջ 3 միլիարդ դրամի պարգևավճար ստանում: Ոստիկանությունը իր սադիստական մեթոդաբանությամբ և գործելաոճով ցույց տվեց, որ վերջնականապես անցնում է ռուբիկոնը և այլևս ամբողջովին հանդիսանում է փաշինյանական ռեժիմի մահակը` կախված սեփական քաղաքացիների գլխին: Ոստիկանների որոշակի հատվածի նկատմամբ այլևս որևէ պատրանքներ չպետք է լինեն: Կառույցը հստակ ցույց է տվել, որ նշանակություն չունի` իր դիմաց կին է, երեխա, տարեց, թե լրագրող: Հրամանի պարագայում որոշ ոստիկաններ պատրաստ են պարազպես ոտնատակ տալ նրանց: Սա է իրականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն