Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, թեեւ այն ի սկզբանե ամրագրված է եղել պաշտոնական օրակարգում։ Ավելին՝ Փաշինյանի աշխատակազմը որևէ կերպ չի մեկնաբանել բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումը չեղարկելու պատճառները։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի հայկական ընկերությունների խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ով այս օրերին ուղեկցում է Հայաստանում գտնվող Փարիզի քաղաքապետին։