Հունիսի 1-ին Հայաստանի պատմության մեջ ամենամեծ դավաճանի ծննդյան օրն է: Ծննդյան օրն է մի մարդու, ով դարձավ մեր 30 տարվա պատմության ամենամեծ աղետի հեղինակը: Մարդ, ով իշխանության գալով ժողովրդի ուսերին նստած` դարձավ այդ նույն ժողովրդի դահիճը: Այդ մարդը սեփական փառքի հետևից ընկնելով չվարանեց երկիրը ներքաշել դավաճանական արյունոտ մի պատերազմի մեջ, որի հետևանքները տասնակյաներ շարունակ չենք կարողանալու հաղթահարել: