ՀՀ ոստիկանությանը, ավելի ճիշտ կարմիր գլխարկներին խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին այսօր բերման ենթարկելիս զեկուցագրերում գրել, որ անձինք բերման են ենթարկվում ՀՀ Քրեական օրենսգրքի 338․1-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման կասկածանքով, որը պատասխանատվություն է նախատեսում նոտարի մոտ կեղծ երդում տալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։