Ընդդիմության դեմ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը երեկ հայտարարել է, որ դիվանագիտության շնորհիվ հիմա Ադրբեջանական Զինված ուժերը չեն կրակում: Իհարկե զավեշտալի է այս հայտարարությունը: Հատկապես այն համատեքստում, որ երեկ և այսօր թշնամին ակտիվացել է և ծանր վիրավոր ունենք: Սակայն այս ամենը նաև ավելի խորքային վերլուծության կարիք ունի: Իսկ ինչու է թշնամին վերջին շրջանում հարաբերականորեն դադարեցրել ինտենսիվ ճնշումը սահմանին: Պատասխանը պարզ է: Հայկական կողմը շարունակաբար համաձայնում է ադրբեջանական կողմի հիմնական պահանջներին: ՔՊ-ականները իրար հերթ չտալով խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու պատրաստակամության, կարգավիճակի նշաձողի իջեցման և նմանատիպ բազմաթիվ իրողությունների մասին, որոնք ադրբեջանցիները ուղղակիորեն կերազեին նախկին իշխանությունների ժամանակ: Այս պայմաններում բնականաբար Ադրբեջանը կարիք չունի ինտենսիվ ճնշում կիրառել սահմաններին: Եվ այս պայմաններում խոսել պետության դիվանագիտության հաջողության մասին, մեղմ ասած զավեշտ է կամ դասական մանիպուլյացիա և հասարակությանը հայտնի կենդանու տեղ դնելու փորձ: