«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին։ Այսպես՝ Գների աճի արագացումը շարունակվում է ավելի մեծ քայլերով, այն դեպքում, երբ Կենտրոնական բանկն արդեն իսկ ագրեսիվ կերպով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Գների աճի տեմպը ապրիլին արագացել է շուրջ 1.0 տոկոսային կետով՝ հասնելով 8.4%-ի: Գնաճի արագացումը առավելապես պայմանավորված է արտաքին աշխարհում էներգակիրների և սննդի գների աճով: Սակայն, վերջիններիս աճը կանխատեսվող հորիզոնում շարունակվելու է, հետևաբար, ՀՀ-ում գնաճի տեմպը հետագա ամիսներին կարող է շարունակել արագանալ: Այս պայմաններում ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը սահմանափակ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Հետևաբար, կառավարությունը պետք է առավել արդյունավետ կերպով օգտագործի գնաճի դեմ պայքարի այլ գործիքակազմեր, այդ թվում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործիքակազմը: