«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում գրառում է արել. «Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը: Հայ ռազմագերիների փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս պահին տեսանյութերով և այլ լիարժեք ապացույցներով ներկայացված են 80 ռազմագերիների առկայությունը: Նրանք ընդհանուր 119 հոգի են: Ալիևը պնդում է, թե Ադրբեջանում այս պահին պահվում է ընդամենը 39 ռազմագերի: Ուշագրավ է, որ այս նույն թիվը պաշտոնապես հայտնում է նաև Նիկոլ Փաշինյանը: