Վերջին օրերին, երբ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական հակահայ պայմանավորվածություններն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Դիմադրության կայուն ու բազմամարդ շարժումը պայքար է մղում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով՝ վկայակոչելով նրա հակահայկական և հակաարցախյան ծրագրերը, մեդիատիրույթում ակտիվացել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական սպառազինությունների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նախկին ղեկավարների օրոք ձեռքբերված սպառազինությունների համեմատությունների թեման՝ մանիպուլյատիվ ու կեղծ փաստերով։ Մասնավորապես, շեշտադրում է արվում Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ռազմական ծախսերի համեմատության վրա։ Իշխանական քարոզչամեքենան թեման օգտագործում է ամեն կերպ Նիկոլ Փաշինյանի առավելությունն այդ հարցում ի ցույց դնելու համար՝ իշխանամերձ «փաստեր ստուգող» հարթակների կողմից մատուցված «փաստերով» ու ինֆոգրաֆիկաներով։ Ս․ Սարգսյանի և Ն․ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում սպառազինության ձեռքբերման ծախսերի համեմատության մանիպուլյացիաների և կեղծիքների մասին AntiFake.am–ի հրապարակման առաջին մասը՝ այստեղ։