Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը՝ Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեն։ Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ Փաշինյանի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով։