ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել. «Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջյանը և ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ մայիսի առաջին կեսին, մեկշաբաթյա փաստահավաք առաքելությամբ, գտնվում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտոնյաների, հումանիտար առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի հիմնական նպատակն էր փաստահավաք աշխատանքով նախապատրաստվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի շահերի պաշտպանությանը 2023թ. ֆիսկալ տարվա և 2023թ. Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի շրջանակներում։ Այս առումով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սերտորեն աշխատելու է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի հետ։