Նոր պատգամավորը կրթություն չունի

article-image

Ինչպես գիտենք՝ իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին գրում է Hraparak.am-ը։ Նրան փոխարինելու է՝ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը: Պարզվում է՝ Գայանե Եղիազարյանը չունի բարձրագույն կրթություն: Ավարտել է՝ Երևանի թիվ 175 դպրոցը, դրանից հետո՝ աշխատանքի անցել Երեւանի Հաստոցաշինական գործարանին կից գործող բնական քարերի արտադրամասում, ապա «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերությունում, այնուհետեւ` «Նարեկ Տոպազ» ՍՊԸ-ում՝ որպես որակի պատասխանատու: 2013թ.-ից մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական տարբեր միջոցառումների ու ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: Իսկ 2015թ. մայիսի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն