ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների դիմում-նամակներին պատասխանում է սահմանված ժամկետներից բավական ուշ, երբեմն քաղաքացին ստիպված է լինում ամիսներով սպասել մինչև կստանա, օրինակ, շինարարության կամ քանդման թույլտվություն: