ՀՀ նախագահը միայն դիտորդ է. երբ կարձագանքի ներքաղաքական իրավիճակին. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է միայն դիտորդի կարգավիճակում հետեւել Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Նա մինչ օրս որեւէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը մայիսի 1-ից սկսված զանգվածային անհնազանդության ակցիաների մասին: Ընդ որում՝ երկրորդ դեպքն է, որ ՀՀ նախագահը հենց այդպիսի պատասխան է տալիս պաշտոնապես իրեն ուղղվող հարցին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ մայիսի 5-ին էր ստացել ՀՀ նախագահի պատասխանը, որում ասվում էր. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն