«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում քննադատություն հնչեցրեց ՀԱՊԿ-ի հասցեին, տարբեր հարցազրույցներում ու բանավեճերում հաճախակիացել են պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն ՀԱՊԿ-ը անհրաժեշտ միջամտություն կամ ռազմական աջակցություն ցույց չի տվել։ Խոսքը, ինչպես գիտեք, վերաբերվում է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածք ռազմական ներխուժման մասին, որի հետևանքով մինչ այս պահը ադրբեջանական կողմը օկուպացրած է պահում Սև լճի տարածքները, պաշտոնական տվյալներով շուրջ 40 քառակուսի կիլոմետր տարածք։