Այսօր «Մարիոթ» հյուրանոցում «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նախաձեռնել էր «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը, որին մասնակցում էին հայաստանյան իշխանությունների վառ ներկայացուցիչները, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, իշխանությունների հովանու ներքո գործող տարատեսակ ՀԿ-ների ներկայացուցիչներ ու ընտրված լրատվամիջոցների լրագրողներ: