12 ամսում 599 միլիոն դրամի պարգևատրում ու բազմաթիվ թափուր հաստիքներ վարչապետի աշխատակազմում. 168.am

article-image

168.am-ը գրում է. «Վարչապետի աշխատակազմում 2021 թվականին 599 միլիոն դրամի պարգևատրում են բաժանել: 12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցում «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի՝ «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման հոդվածից տեղեկանում ենք, որ 2021 թվականին աշխատողների աշխատավարձերին ու հավելավճարին ուղղվել է շուրջ 2 միլիարդ 460 հազար դրամ, պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին՝ 599 միլիոն դրամ, քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրմանն էլ՝ 149 միլիոն 3489 հազար դրամ: Նշվում է, որ համաձայն վարչապետի՝ 11.02.2021 թ. որոշման, աշխատակազմի հաստիքների թվաքանակը սահմանվել է 696 միավոր, որը 26.05.2021թ․ որոշմամբ փոփոխվել է՝ կազմելով 692 միավոր: Պարզվում է, սակայն, որ 2021թ. վարչապետի աշխատակազմում մշտապես առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց թիվը տատանվել է 156-170 միջակայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն