«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը». այս խոսքերն ասել է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին, երբ խորհրդարանում երկրորդ անգամ տեղի էր ունենում նրա ընտրությունը: Նա եւ իր թիմի անդամները ոչ մեկ անգամ են բարձրաձայնել, թե շատ հաճախ այդ պաշտոնին նշանակվում են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ քաղաքական նկատառումներից ելնելով: