«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացրել է նոր հոդված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերլուծությամբ: Ապրիլին տեղի ունեցած ԼՂՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարգավորման տեսակետից Արցախում և Հայաստանի Հանրապետությունում առանցքային դերակատարություն են ստանձնել անձինք, ովքեր նախկինում այդ գործընթացի հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ դուրս են եղել խնդրով անմիջականորեն զբաղվողների շրջանակից: Անհրաժեշտ գիտելիքների և փորձի ակնհայտ բացակայությունը