Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են։ Այս պահին կարմիրբերետավորները շարունակում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Քիչ առաջ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել մի քաղաքացու, ով կարծես թե կապ չուներ ակցիաների հետ։ Սակայն կարմիրբերետավորներին դա քիչ էր հետաքրքրում։