Ժամը 11։00-ի դրությամբ ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկվել 286 քաղաքացիներ։ Այս մասին AntiFake.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը, նշելով՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: