Սովետական միության ժամանակաշրջանում այլախոհներին գտնելու պատժիչ օրգանները տարբեր մեթոդաբանությամբ էին գործում: Նրանց գործիքակազմերից մեկը կայանում էր նրանում, որ գործակալները կամ ցանցի ներկայացուցիչները զրույց էին սկսում մարդկանց հետ, խոսակցությունը սադրում էին որոշակի ուղղության, այսպես ասած՝ «խոսք քաշում» և տվյալ անձնավորությունը իր ողջ ընտանիքով հայտնվում էր Սիբիրում: Պատահական չէ, որ Սովետական միության տարիներին տարածված էր «Հարևանը հարևանի վրա գրելու» սովորույթը, երբ հարևաններով զրուցում էին, զրուցակիցներից մեկը անզգուշորեն որոշ արտահայտություններ էր անում, որոնք կարող էին որակվել որպես «հակասովետական» և տվյալ անձնավորության հետևից հաջորդը օրը գալիս էր «ՆԿՎԴ»-ի աշխատակիցը: