Իշխող թիմում քննարկում են ՔՊ հերթական համագումարը հետաձգելու հարցը։ Նախապես որոշել էին, որ մայիսի վերջերին, մասնավորապես 25-26-ին են անցկացնելու, որի ընթացքում պետք է նաեւ նոր վարչություն ընտրվի, սակայն ներքաղաքական իրադարձությունները խառնել են իշխանության պլանները եւ քննարկում են մոտ մեկ ամսով ընտրությունները հետաձգելու հարցը։