Երևան-Շիրակ մայրուղու վրա հավաքված անհայտ կորած մեր զինվորների հարազատների հետ մենք զրուցում էինք և խնդիրը արդեն հարթվել էր, բայց մի քանի սադրիչ (ըստ իմ տեղեկությունների Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ) հրահրեցին հրմշտոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։