Նիկոլ Փաշինյանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունմանը, համաձայն որի` Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ էր արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում էին թոշակի: Նա նաև անդրադարձել էր «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությանը, որը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ էր մտնելու, և այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ արված կհամարվեր, ՍԴ երեք դատավորների լիազորություններն էլ կդադարեցվեին: «Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ»,- մեկնաբանությամբ իր խոսքը եզրափակել էր Փաշինյանը: