Երեկ` հունիսի 25-ին, վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Իր խոսքերում Փաշինյանը նկատի է ունեցել իր ընդդիմադիրներին, սակայն վերջիններիս ստելու մեջ մեղադրելուց առաջ տրամաբանական կլիներ սեփական ստերը հաշվարկելը և դրանցով մտահոգվելը: