Ընդդիմությունը մայիսի 1-ին անցնում է էլ ավելի լայնամասշտաբ և վճռական քայլերի: Համենայն դեպս, ընդդիմադիր գործիչների հռետորաբանությունը այդ մասին է հուշում: Շատերի դիտարկմամբ՝ այս գործընթացը այն կարևորագույն փուլն է, որի շնորհիվ հնարավոր է ստիպել հանցագործ իշխանություններին հեռանալ: Ընդ որում՝ հատկանշական է, որ գլոբալ առումով սա կուսակցական գործընթաց չէ: Օրեր շարունակ բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնում են խաղաղ անհնազանդության ակցիաներ, ծեծի ու բերման ենթարկվում, սակայն՝ շարունակում պայքարը: Նրանցից շատերը որևէ առնչություն չունեն այս կամ այն քաղաքական կուսակցության հետ և անգամ հանրային լայն տիրույթին անհայտ են: