Վաղը ինքներս պիտի որոշենք, թե ոնց ենք ուզում ապրել՝ ծնկա՞ծ էս հողատու-դավաճան-կապիտուլյանտների առաջ, վիզներս ծո՞ւռ՝ ներսի եւ դրսի թուրքի առաջ, անհայրենի՞ք, անտե՞ր, անհիշողությո՞ւն եւ անարժանապատի՞վ, թե՝ ոտքի կկանգնենք եւ կվռնդենք դավաճանին երկրի կառավարման ղեկից․․․ Մենք բոլորս միասին և մեզնից յուրաքանչյուրը վաղը՝ մայիսի մեկին պետք է փորձի լինել մաքսիմում ազնիվ ինքն իր առաջ, իր ծնողի, իր զավակի,իր անցյալի, ապագայի, իր ժողովրդի պատմության առաջ․․․ Մեզանից յյուրաքանչյուրը պետք է այսօր մտածի՝ ինքը Վազգենի կողքին է, թե դավաճան վասակի։