29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող մայորը ստորագրությամբ ազատ է արձակվել

article-image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը որոշում է կայացրել ապրիլի 26-ին Երևանի Պրոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Փարսադանյանը Ա. Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն