Օրեր առաջ հայաստանյան հանրությունը մեծ ողբերգություն ապրեց: Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի հատվածում փաշինյանական ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց 29-ամյա հղի կնոջը: Ցավոք, կնոջ և երեխայի կյանքը հնարավոր չեղավ փրկել: Ամենաողբերգականն այն է, որ վրաերթից հետո կառավարական շարասյունը նույնիսկ կանգ չառավ, որպեսզի օգնություն ցուցաբերեր երիտասարդ կնոջը: Իշխանության ներկայացուցիչներն էլ մինչև այժմ անգամ ցավակցական խոսք չեն ասել տեղի ունեցածի վերաբերյալ: