Ընդդիմությունը արդեն երկրորդ օրն է զանգվածային անհնազանդության ակցիաներ է իրականացնում Հանրապետության տարբեր մասերում և Երևանի փողոցներում: Երևանի փողոցները եռում են ակցիաների բազմազանությունից: Քաղաքացիները դուրս են եկել պայքարի՝ երկիրը հանձնող կոլաբորացիոնիստների դեմ: